Իտալիան տուգանքներ է սահմանել այն տարեցների համար, որոնք չեն պատվաստվել COVID-19-ի դեմ
50 և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր իտալացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և չունեն պատվաստումներից բժշկական ազատում, երեքշաբթի օրվանից հարկային ծառայության կողմից կարող են տուգանվել 100 եվրոյով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Համապատասխան որոշումն ավելի վաղ կայացրել էր Իտալիայի նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից Ապենիններում 50-ից բարձր տարիքային խմբի համար պարտադիր պատվաստում է մտցրել։ Միաժամանակ քաղաքացիներին հնարավորություն է տրվել փետրվարի ընթացքում ստանալ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն առաջին չափաբաժինը։
Նրանք, ովքեր դա չեն արել, երկու շաբաթից պարզապես չեն կարողանա աշխատանքի գնալ։ Փետրվարի 15-ից 50 տարեկանից բարձր բոլոր իտալացիներից կպահանջվի ներկայացնել «կանաչ անցագիր»՝ աշխատավայր մուտք գործելու համար։
Իտալիայում նման COVID-սերտիֆիկատ կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք անցել են պատվաստման ամբողջական կուրսը կամ ունեցել են կորոնավիրուսային վարակ։ Չպատվաստվածների նկատմամբ կարգապահական տույժեր չեն կիրառվի, սակայն նրանք կզրկվեն աշխատանքից բացակայելու ժամանակահատվածի ամբողջ աշխատավարձից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան