ՄԻԵԴ-ն ապօրինի է ճանաչել Թուրքիայի 40 ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական որոշումն է կայացրել, որում ապօրինի են ճանաչվում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին թուրքական կողմի որոշումները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։
Փետրվարի 1-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի մեջ նշվել է, որ 2016-ին անձեռնմխելիությունից զրկված և դատական գործընթացների մեջ ներգրավված ԺԴԿ-ական 40 պատգամավորի, այդ թվում կուսակցության հիմնադիր-համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի խոսքի ազատությունը խախտվել է: Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն էլ բնութագրված է որպես «սահմանադրությանը հակասող»:
Ըստ գործով զբաղվող փաստաբանների հայտարարության՝ եվրադատարանի վճիռը Թուրքիային պարտավորեցնում է 5.000-ական եվրո փոխհատուցում վճարել նշյալ 40 պատգամավորներին (ընդհանուր 200.000 եվրո): Բացի այդ Եվրոպական դատարանի որոշման մեջ Թուրքիայից պահանջվում է վճարել նաև հայցվորների դատական ծախսերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները