Աղետ Պերուի ջրերում. նավթի արտահոսք է տեղի ունեցել
Լիմայից դեպի հյուսիս գտնվող օվկիանոսում նավթի խոշոր արտահոսք է տեղի ունեցել, գրում է Gismeteo-ն։
Repsol ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ավելի քան 10,3 հազար բարել նավթ թափվել է Խաղաղ օվկիանոս։ Նշվում է, որ ջրային տարածքի և ափի մաքրման աշխատանքների ընթացքում փորձագետները հավաքել են նավթի 35%-ը։
Այդուհանդերձ, երկրի շրջակա միջավայրի պահպանության նախարար Ռուբեն Ռամիրեսի խոսքով, օվկիանոսի ջրերում է հայտնվել 11,9 հազար բարել նավթ։ Նա նշել է, որ տուժել է ավելի քան 11,6 հազար հեկտար տարածք։
Պերուում երեք լողափեր են փակվել, հաղորդվում է տասնյակ սատկած կենդանիների մասին։
Երկրի դատախազությունը հետաքննում է վթարը։ Իշխանությունները կարծում են, որ սարսափելի էկոլոգիական աղետ է տեղի ունեցել. Նրանք ընդգծել են, որ Repsol-ը պարտավոր է փոխհատուցում վճարել։ Նախնական գումարը գնահատվում է 34,5 մլն դոլար։ Սակայն Repsol-ը կարծում է, որ աղետի պատճառը Տոնգայի թագավորությունում ստորջրյա Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքումից հետո առաջացած ալիքներն են եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան