«Ժողովուրդ». Խաչատուր Սուքիասյանին պատկանող FlyOne Armenia ընկերությունը շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Ստամբուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «FlyOne Armenia ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ առաջին չվերթը տեղի կունենա փետրվարի 2-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավիատոմսերը սկսում են 90 եվրոյից կամ մոտ 50 հազար դրամից: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին դեռ ազատ ավիատոմսեր կան: Փետրվարի 4-ին ավիատոմսի գինը փոքր-ինչ կնվազի՝ դառնալով 69 եվրո, բայց հետո այն կթանկանա՝ դառնալով կրկին 90 եվրո:
Մեզ հայտնի դարձավ, որ Ստամբուլ մեկնող քաղաքացիների թվում կան նաև գործարարներ, հատկապես՝ առևտրականներ, որոնք թուրքական ապրանքների ներկրման արգելքի դադարեցման արդյունքում օդային ճանապարհով պատրաստ են սկսել իրենց առևտրային հարաբերությունները թուրք գործընկերների հետ:
Տեղեկացնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող FlyOne Armenia ընկերությունը փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Բացի այս, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հունվարի 10-ին թուրքական Pegasus Airlines ընկերությանը թույլատրել է չարտերային թռիչքներ իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ։ Փետրվարի 2-ին և 5-ին երկու չվերթ է նախատեսված, սակայն փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը ավիաընկերությունը շաբաթական 3 չվերթ կկատարի: Թուրքական ավիաընկերության առաջարկած ավիատոմսի արժեքը փետրվարի 3-ի համար կազմում է շուրջ 54 հազար դրամ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան