Վրաստանում «օմիկրոնի» երկու տարբերակն էլ հայտնաբերվել է
Վրաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամի երկու (BA1, BA2) տարբերակները։ «Ալիք»-ի փոխանցմամբ, այս մասին միջգերատեսչական խորհրդի նիստից հետո ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն:
Գամկղրելիձեի խոսքով, լաբորատոր հաստատված «օմիկրոնի» դեպքերը 1 754-ն են։
Ըստ Գամկղրելիձեի՝ վարակվածության մակարդակն աճում է, սակայն ընթացքը սովորաբար թեթև է լինում և հիվանդանոցային հատվածը դեռևս չի ծանրաբեռնվել։
Վրաստանում «օմիկրոն» շտամից մահացության երեք դեպք է գրանցվել։
Հունվարի 31-ին Վրաստանի առողջապահության նախարարի առաջին տեղակալ Թամար Գաբունիան հայտարարել էր, որ Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամի 1000-ից ավելի դեպքեր են գրանցվել։
Նա նշել է, որ առաջիկայում ծրագրում են անցկացնել համապատասխան ուսումնասիրություն, որը կորոշի, թե կորոնավիրուսից մահացությունների քանիսն են պայմանավորված «Օմիկրոնով»։
Այսօր հայտնի դարձավ, որ օմիկրոն շտամով վարակվել է նաև Վրաստանի վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան