Իրավունք 15:35 02/02/2022 Արցախ

Արցախի ԱԱԾ. Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ընդգծելով, որ  Ադրբեջան շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմը աննկարագրելի արհավիրք էր Արցախի Հանրապետության քաղաքացիների համար, ու թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվել են, այդուհանդերձ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը:

2020թ. նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանի հատուկ ծառայությունները իրենց ողջ ներուժն ուղղել են համացանցային հնարավորությունների կիրառմամբ կիբերհարձակումների ու արցախցիներին սոցիալական ցանցերում տարբեր դավադիր գործընթացների մեջ ներգրավելուն ուղղված գործողությունների կազմակերպմանն ու իրագործմանը:

Հատկանշական է, որ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: Սկզբում հայկական համացանցային տիրույթից պատճենվել են Ստեփանակերտի ու Արցախի Հանրապետության հանրաճանաչ այլ վայրերից տեսարաններ և ադրբեջաներեն տեքստերի ուղեկցությամբ վերահրապարակվել՝ այդ կերպ արցախցիների մոտ փորձելով ձևավորել անպաշտպանության զգացողություն և ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության տարածք ազատորեն ներթափանցելու տպավորություն:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեսանյութերի կեղծ ու բեմականացված լինելը բացահայտելուց հետո կատարվել է հանրային գիտակցության վրա ներազդելու մեթոդի փոփոխություն և նորացում:

Ամենատարբեր միջոցներով շահագրգռելու և տարբեր պատճառաբանություններով համոզելու եղանակով սոցիալական ցանցերի արցախցի օգտատերերից ձեռք են բերվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակի, «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի և այլ վայրերի լուսանկարներ կամ նույն վայրերում կատարված տեսանկարահանման արդյունքներ և կրկին ադրբեջաներեն խոսակցության ուղեկցմամբ հրապարակվել: Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից այդօրինակ դեպքերը բացահայտելուց և դրանց ծագման աղբյուրները մերկացնելուց հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին վերափոխել են գործողությունների բնույթը:

Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք:

Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար և յուրաքանչյուր նմանատիպ դեպք ի հայտ բերելու պահին ոչ միայն հանրությանը տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ, այլև ներկայացրել հանրության գիտակցության և տրամադրությունների վրա ազդեցության ադրբեջանական ձեռագիրն ու հնարքները՝ դրանց տիրապետելու և հնարավոր դրսևորումներից պաշտպանվելու համար, այդուհանդերձ շարունակում են գտնվել անձինք, ովքեր դառնում են նման գործողությունների զոհ և միաժամանակ Արցախի ներքին անվտանգությանն ուղղված սպառնալիքների իրագործման գործիք:

Նմանատիպ դեպքերից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կրկին հորդորում է սոցիալական ցանցերում զերծ մնալ կասկածելի օգտատերերի հետ շփումներից, անձնական բնույթի տեղեկություններ, լուսանկարներ կամ տեսանյութեր, Արցախի Հանրապետության անվտանգությանն առնչվող տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես իրազեկել մեզ:

Ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն և կարգապահություն՝ մենք ոչ միայն հակառակորդին կզրկենք արցախահայության նկատմամբ թշնամական գործողություններ ծավալելու հնարավորությունից, այլև կունենանք առավել պաշտպանված ու անվտանգ հասարակություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}