«Ժողովուրդ». Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, իսկ գյուղատնտեսությունը` անկում ապրում: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8 տոկոսով. սա նախորդ տարվա հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալն է՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, որը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ գյուղատնտեսության ոլորտում է անկում արձանագրվել, այն էլ՝ 1.1 տոկոսի չափով: Փոխարենը Վիճակագրական կոմիտեն շինարարության ոլորտում է աճ արձանագրել 7.4 տոկոսով:
Ի դեպ, առևտրի շրջանառության ծավալները ևս 7.5 տոկոսով ավելացել են: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն աճել են 3.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի սպառողական շուկայում վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա ընթացքում արձանագրել է 7.2 տոկոս գնաճ:
Նշենք, որ մեր հանրապետությունում թանկացել է ամեն ինչ՝ հացը, շաքարավազը, բանջարեղենը և առաջին անհրաժեշտության այլ սննդամթերք: Արտահանման ծավալները, եթե դիտարկենք 2021 հունվար-դեկտեմբեր ամիսների կտրվածքով, աճել են 19.1 տոկոսով: Ներմուծման ծավալները ևս աճել են. նախորդ տարի, 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ 16.9 տոկոսով են աճել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան