Տնտեսություն 15:27 02/02/2022 Հայաստան

5. 8% տնտեսական ակտիվությունն ի հեճուկս կառավարության է ապահովվել. Սուրեն Պարսյան

Փետրվարի 1-ին ԿԲ խորհրդի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացվեց 0.25%-ով, այն հասցնելով 8 %-ի: Տնտեսության վրա վերաֆինանսավորման տոկոսադրուքի նման բարձրացման ազդեցությունը  գնահատելու համար Panorama.am-ը դիմեց տնտեսագետ Սուրեն Պարսյանին:

Panorama.am -Պարոն Պարսյան, ակնհայտ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ ԿԲ-ին հաջողվում է որոշակիորեն զսպել գնաճը հանրապետությունում, բայց  մյուս կողմից ըստ ձեզ ի՞նչ աստիճանի է այդ քայլի բացասական ազդեցությունը տնտեսության վրա:

Ս. Պարսյան-ԿԲ-ն վերջին մեկ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, արդեն 8-րդ անգամ է վերաֆինանսավորման տոկոսադրուքը բարձրացնում, որի հիմնական նպատակը գների աճի զսպումն է: ԿԲ-ին չի հետաքրքրում տնտեսական ակտիվությունը , զարգացումն և այլն, նրա թիվ մեկ խնդիրը ֆինանսական համակարգի կայունությունն է և գնաճի մակարդակը: Ակնհայտ է, որ 2022թ. պետական բյուջեով ԿԲ-ի պլանավորած  4 +/-1.5% գնաճը, այսինքը՝ մինչև 5.6%-ը ապահովելը քիչ իրատեսական է դարձել, քանի որ Էլեկտրաէներգիայի, ջրի գներն արդեն իսկ բարձրացել են և ապրիլի 1-ից պետք է բարձրանա նաև գազի սակագինը՝ մեծ հավանականությամբ հատկապես բիզնեսի համար, որը, անշուշտ, հանգեցնելու է ապրանքների ծառայությունների գնաճին:

Գլխավոր դրամատան կանխատեսումներով՝ կոմունալների գների աճը 1-1.5 %-ով ավելացնելու է կանխատեսված գնաճի մակարդակը և նրանք փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի զսպեն ապագա գնաճը և այսօրվանից են այդ քայլերն իրականացնում, բայց դրա արդյունքում թանկանում է փողը, վարկային միջոցները: Պատահական չէ, որ արդեն իսկ վերցրած վարկերի տոկոսադրույքներն են նույնիսկ բարձրանում: Օրինակ համացանցում կարելի է հանդիպել օգտատերերի գրառումների այն մասին, որ իրենց վերցրած հիփոթեքի տոկոսադրույքը բանկն ավելացրել է 1%-ով: Այսպիսով՝ ոչ միայն ապագայում վերցնելիք վարկերն են թանկանում, այլ վերցվածներն են արդեն թանկանում: Սա այն դեպքում, երբ մարդկանց եկամուտներն արագ չեն աճել, իսկ առանձին դեպքերում նույնիսկ առհասարակ չեն աճել:

Պետք է արձանագրենք, որ այս վարկային տոկոսադրույքների ավելացումը ոչ միայն տանում է տնտեսական ակտիվության զսպմանը, այլ նաև սոցիալական լրացուցիչ խնդիրներ են առաջացնում գործող վարկերի մասով, մարդիկ ավելի շատ գումար են հատկացնում բանկերին:

Միանշանակ պետք է արձանագրենք, որ այն միայն ԿԲ խնդիրը չէ: Վերջինս իր հնացած գործիքով՝ անընդհատ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով, փորձում է խնդիրը լուծել, բայց այն ավելի խորքային է և պետք է հասկանալ, որ այդ գործիքն արդեն իր ազդեցությունը սպառել է և, ճիշտ հակառակը, վնաս է հասցնում տնտեսությանը: Մի կողմից նրանք զսպում են տնտեսական ակտիվությունը, բայց գնաճը շարունակվում է, այսինքը՝ իրենց նպատակին չեն հասնում, բայց էլ ավելի են վնասում տնտեսությանը: Պետք է փոխեն իրենց քաղաքականությունը, մտածեն այլ գործիքների մասին, որոնք կարող են խթանել տնտեսական ակտիվությունը և զսպել գնաճը:

Մեր մոտ ճիշտ հակառակ պրոցեսն է գնում: ԿԲ քաղաքականությունն անցած տարվա ընթացքում մեծ հարված է հասցրել տնտեսական ակտիվությանը և այս տարի էլ կհասցնի: Մենք պետք է մեկտեղենք կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը և ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, որոնք պետք է ներդաշնակ լինեն, ոչ թե՝ մեկը մյուսի հաշվին: ԿԲ դրամավարկային քաղաքականությունը, ըստ էության, բոլորի հաշվին է իրականացվում և դրանից տուժում է մեր բյուջետային քաղաքականությունը: Մի օրինակ բերեմ: Մենք 45 մլրդ դրամ հատկացրեցինք գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, գյուղմթերքի վերամշակմանը, բայց արդյունքում ունենք 1.1 % գյուղատնտեսության անկում: Եթե արձանագրենք, որ այդ գումարների առյուծի բաժինն հասել է բանկային համակարգին, ստացվում է, որ պետությունը սուբսիդավորել է և աջակցել է բանկերին՝ վերջին տարիների ընթացքում բավականին մեծ ծավալներով: Այդ ամենի արդյունքն այսօր չունենք, այլ ճիշտ հակառակը՝ ունենք անկում:

Պետք է վերանայվի գյուղատնտեսական ծրագրեն, որոնք հիմնականում իրականացվում են բանկերի միջոցով: Պետք է վերանայել տնտեսական քաղաքականությունը՝ պետությանն էլ ավելի դերակատարություն տալով և զսպելով բանկերի ախորժակը: Այս առումով ԿԲ-ն շատ մեծ ազդեցություն ունի պետական համակարգի, տնտեսության վրա: Բավականին լուրջ խորքային փոփոխություններ պետք է անել, որը 1-2 ամսվա անելիք չէ:

Սա նաև մտածելակերպի հարց է, քանի որ բանկային համակարգի, մասնավորապես՝ ԿԲ-ի ֆունկցիոներներին շատ դժվար է բացատրել, արդյունաբերությունը, արտադրությունը, ծառայությունները, նրաց այդ ամենը չի հետաքրքրում՝ այլ հետաքրքրում է ֆինանսական համակարգի կայունությունը, ֆինանսական հոսքերը, որոնք տարեցտարի ավելանում են: Ամեն տարի բերում են նոր օրենք, որն ավելացնում է բանկային համակարգի շրջանառությունը: Մի տարի բերեցին պարտադիր կուտակային համակարգը, հետո եկամտային հարկի քաղաքականությունը վերանայեցին, հիմա արդեն անկանխիկ գործարքների օրենքն ընդունեցին: Այսինքը՝ անընդհատ փողեր են ներարկում ֆինանսական համակարգ, բայց ֆինանսական համակարգի օգնությունը, օժանդակությունը, արդյունավետությունը շատ ցածր է ընդհանուր տնտեսական ցուցանիշների վրա:

Panorama.am-ԿԲ-ն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված գործառույթը: Տնտեսության ակտիվության մասին պետք է մտածի կառավարությունը, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարությունը, ինչպե՞ս եք գնահատում այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականությունը:

Ս. Պարսյան-Էկոնոմիկայի նախարարությունը ձեռքերը լվացել է այս ամենից, նա իր դերակատարումը տեսնում է միայն վարկային տոկոսադրույքները սուբսիդավորելու մեջ: Հիմնականում այս գործառույթն են իրականացնում և ուղղակի փոշիացնում են միլիարդավոր դրամներ և որևէ արդյուքն չունենք այս մասով: Եթե նայում ենք պաշտոնական վիճակագրության թվերին, ապա տեսնում ենք, որ 2021 թվականին 5. 8% տնտեսական ակտիվություն: Այն ի հեճուկս կառավարության տնտեսական քաղաքականության է ապահովվել, քանի որ անցած տարվա բացասական ցուցանիշների ֆոնին մենք ունենք այս վիճակը:

Օրինակ՝ 2020 թվականին ծառայության ոլորտը գրանցել էր 14.7 % անկում, իսկ 2021 թվականին ունենք 7.8% աճ, այսինքը անկման ֆոնին է, որ այս աճը գրանցվել է, կամ առևտրի ոլորտում 2020 թվականին ունեինք 14 % անկում, իսկ նախորդ տարի՝ 7.5 % աճ, շինարարության ոլորտում 2020թ անկումը 9.5 % էր իսկ 2021-ին 7.4 % աճ ունենք: Այսպիսով՝ եթե 2020 թվականի անկման ցուցանիշները չլինեն, այս տարի մենք նույնիսկ 2019 թ.-ի համեմատ աճ չենք կարողանում ապահովել: Մենք 2021 թվականին 2019 թվականից ցածր ցուցանիշներ ունենք, բայց խոսում ենք տնտեսական ծրագրերի արդյունավետության, լրացուցիչ գորմարների ներարկման հեռանկարի մասին: Ո՞ւր է ձեր արդյունավետությունը:

Այս ցուցանիշներն ի հեճուկս կառավարության տնտեսական քաղաքականության է ապահովվել, այսինքը՝ կառավարության դերակատարումը շատ փոքր է: Ո՞ր ոլորտում է, որ նրանք գրացել են թռիչքաձև աճ, ոչ մի ոլորտում: Նույնիսկ շինարարության ոլորտում այդքան ճանապարհ կառուցելուց հետո էլ չեն կարողացել 2020 թվականի անկումը փակել: Սա բացատրվում է նրանով, որ մասնավոր հատվածից դեպի շինարարության ոլորտ ներդրումները կրճատվել են, կրճատվել են նաև օտարերկրյա ներդրումները, դարձյալ՝ պաշտոնական վիճակագրությամբ:

Այս պահին տնտեսությունը իներցիոն ընթացքի մեջ է: Այստեղ պետության, կառավարության համակարգն ուղղակի դերակատարում չունի՝ եթե, իհարկե, առանձին դեպքերում չի խանագարում տնտեսական պրոցեսներին: Մենք այս տեմպով երկար չենք կարող տնտեսական, հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնել: Հեռու եմ այն մտքից, որ շուտով կոլապս է լինելու և պետությունը չի կարողանալու իր պարտավորությունները կատրել, ո՛չ: Մենք դեռևս կկարողանանք 2021 թ. վերցրած  պարտքային միջոցների և այս տարի վերցվածի հաշվին մեր պետական պարտավորությունները իրականացնել, բայց դրա արդյունքում խնդիրենրն չեն լուծվում, դրանք ավելի են մեծանալու և մի քանի տարի հետո նրանք պայթելու են, ինչպես պայթեց էներգետիկ համակարգում և մենք միանգամից 3 ուղղություններով՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, ունեցանք սակագների աճ: Հետևաբար՝ այս խնդիրները կուտակվում են իսկ կառավարությունն ընդամենը հետաձգում է դրնաց լուծումը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}