Վրաստանում կորոնավիրուսի ռեկորդներ են գրանցվում. մեկ օրում՝ 26 հազար 320 նոր դեպք
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում՝փոխանցում է «Առաջին ալիք»-ը։
Ըստ աղբյուրի՝ ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 84 658 թեստ, այստեղից 59 912-ը՝ հակագենի արագ թեստով և 31 746-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական- 31,09%, վերջին 14 օրը -23,4%, վերջին 7 օրը -26,38%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 226 444 դեպք:
Ապաքինվել է ևս 9 555 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 030 065:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 060 անձ:
Երկրում ընդհանուր կատարվել է 2 730 067 պատվաստում, օրական՝ 6 714:
Կարանտինի ռեժիմում է 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 522-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան