Ժողովուրդ, նախկինները վերադառնում են, այ հիմա՝ իսկապես վերադառնում են. Արագած Ախոյան
«Հայաստանում ստվերային կառավարման դեմքերը կամաց-կամաց առաջ են գալիս, այսօր էլ արդեն նախագահի թեկնածու է առաջադրվել Վահագն Խաչատուրյանը»,-բակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ ասուլիսում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Արագած Ախոյանը և հավելեց. «Ժողովո՞ւրդ, նախկինները վերադառնում են, այ հիմա՝ իսկապես նախկինները վերադառնում են»:
Բանախոսը տարակուսեց, որ նախկինների թեման շրջանառության մեջ դնողները չգիտես ինչու նկատի ունեին 1999 թվականից սկսած և չեն խոսում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակահատվածի մասին:
Նա հիշեց, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ Հայաստանում արհեստականորեն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ստեղծվեց և համատարած ծառերը հատվեցին:
Ըստ բանախոսի՝ Երևանը զրկվեց իր բոլոր կանաչապատ տարածքներից հենց Վահագն Խաչատուրյանի քաղաքապետության տարիներին:
Արագած Ախոյանը հիշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ոստիկանությունում ձևավորվել էին խմբեր, որոնք զբաղվում էին մարդկանց գլխին սարքելու գործերով՝ երեխաների գրպանները թմրանյութ գցելով, ընտանիքներին ստիպելով տները վաճառեն, որպեսի գումարը ոստիկանությանը տան և գործերը փակեն:
Բանախոսը բերեց իր օրինակը՝ պատմելով, որ երբ 1993 թվականին զբաղվում էր բենզինի ներկրմամբ, վաճառքի կետից իրեն պատկանող բենզին տեղափոխող մեքենան տարել են ոստիկանություն և մեքենայի խողովակից իբր Էֆ-1 նռնակ են գտել:
Ախոյանի խոսքով՝ ոստիկանությունում նաև մեքենայում եղած 5 տոննա բենզինն էին դատարկել՝ պատճառելով մեծ վնաս:
«Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մեքենայի մեջ ոստիկանության կողմից գցած կեղծ նռնակն արժեր 5 հազար դոլար, այն դեպքում երբ Կոմիտասի վրա բնակարանը 3 հազար դոլար էր, երբ որ Աբովյան փողոցի վրա պատմամշակութային արժեք ունեցող շենքը վաճատվում էր 5650 դոլարով»,- հայտարարեց ԱԺ նախկին պատգամավորը և հայտնեց, որ այդ դեպքով բենզինից բացի ոստիկանությանը 5 հազար դոլար կաշառք է տվել, որ գործ չհարուցվի:
Նրա հիշելով՝ 90-ականների սկզբում քաղաքացուն կանչում էին ոստիկանություն, սեղանին դնում էին ժանգոտ դանակ, ատրճանակը, նռնակը, այլ զենքեր և ասում՝ ընտրեք, թե ո՞ր զենքով եք հանցագործություն արել, իսկ քաղաքացին, հարցնելով յուրաքանչյուր զենքի գինն, ընտրում էր այն, որն ավելի էժան էր կաշառք տալով ազատվելու համար:
Արագած Ախոյանը շեշտեց, որ այդ ժամանակվա բոլոր պատասխանատուները աստիճանաբար հայտնվում են իշխող ուժի կազմում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան