Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում. Վարդևանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին
«Միասնական թեկնածու ունենալու տարբերակն էլ է քննարկվում։ Նաև ընդհանուր իրավիճակն է քննարկվում։ Մենք լայն սպեկտրով ենք քննարկում հարցը, այնպես չէ որ նեղ տիրույթով ենք նայում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր խմբակցությունների կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցերին։
Նա նշեց, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ», այս ժամանակահատվածում մի շարք դեպքերում՝ թե օրենսդրական նախաձեռնությունների, թե պաշտոնատար անձանց մասով, հանդես են եկել միասնական դիրքորոշումներով և այս անգամ այդպիսի մոտեցմամբ հանդես չգալու որևէ հիմք չի տեսնում։
Հարցին՝ տեղեկություններ կան, որ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունն են առաջադրելու, Ա. Վարդևանյանն ասաց. «Կոնկրետ թեկնածուների անուններ և այլն, այս փուլում քննարկման տիրույթում չեն»։
Նա նշեց, որ Սահմանադրությամբ հնգօրյա ժամկետ է տրվում նախագահի թեկնածու առաջադրելու-չառաջադրելու համար, այդ ժամկետը կպահպանեն։
Հարակից հրապարակումներ`
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- Երկար քննարկումներից հետո նախագահի պաշտոնում կանգնեցինք Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա. Սիմոնյան
- Եթե դու արդեն մի քաղաքական թիմի անդամ ես, ո՞նց ես առաջնորդվելու համազգային շահերով. Վարդևանյանը՝ Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին
- Քննարկումներ կան. Արտակ Զաքարյանը՝ նախագահի թեկնածու ունենալու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան