Այս իշխանություններն անհանդուրժող են դատական համակարգի անկախության նկատմամբ․ Արամ Վարդևանյան
«Մենք հիմա դասական մի դատական նիստի ականատեսը չենք լինում։ Դատական համակարգի շատ դաժան նկարագիր կանեմ ՝ վերջին մեխն է, որ խփում են»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սա դատական համակարգի և դատախազության հարաբերությունների լրիվ փոփոխությունն է։ Դուք տեսնելու եք, որ դատախազները ոչ թե մտածելու են Վերաքննիչ կամ Վճռաբեկ բողոք գրելու մասին, այլ այն դատական ակտը, որն իրենց դուր չի գալու, գալու են ԲԴԽ, հետո էլ հայտնվեն այստեղ։ Սա վեթթինգը չէ, սա ուղղակի տեռորն է։ Սա դասական իմաստով «տեռոր» է դատական համակարգի նկատմամբ»,- ասաց Վարդևանյանը։
ԱԺ պատգամավորը նաև հիշեցրեց, որ 2016 թվականին, երբ կար ՊՊԾ գնդի ճգնաժամը, Եվրոպայի միության դեսպանը, երբ կային իրավապահ մարմնի մահացած ներկայացուցիչներ, հայատարություն էին տարածում, որ պարտադիր իրավունքի գերակայությունը պետք է հարգվի։
«Իսկ հիմա դուք լսո՞ւմ եք, որ իրենք խոսեն իրավունքի գերակայության մասին։ Իրենք շահագրգռվա՞ծ չեն ժողովրդավարությամբ, իրենց դա հետաքրքի՞ր չէ։ Կամ իրենց դա հետաքրիր է միան « X, Y» բանաձևերի պայմաններում։ Սա է իրավիճակը։ Այստեղ ոչ մի հատուկ նշանակություն դատավորի անձը չունի։ Այստեղ խոսքը գնում է այն մասին, որ ամբողջ դատական համակարգի նկատմամբ է այս ոտնձգությունը»,- ասաց նա։
Վարդևանյանի խոսքով ՝ այս համակարգի նկատմամբ ոտնձգությունները նորություն չեն․ «Այս իշխանություններն անհանդուրժող են դատական համակարգի անկախության նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Գործող իշխանությունները «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը․ Արթուր Վանեցյան
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան