Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
«Բացառիկ իրավիճակ է։Մենք տարիներով հետ ենք գնացել՝ հավասարվելով ամենախայտառակ երկրներին։ Ժողովրդավարությունն անկում է ապրում»,- այս մասին դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը քննելու վերաբերյալ դատական նիստից առաջ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Թող ձևական որևէ մեկը չասի, թե այստեղ օրինական գործընթացներ են տեղի ունենում։ Մենք գործ ունենք կոնկրետ դատավորի գործունեութան միջամտության հետ։ Դատավորը որոշում է կայացրել գործի փաստերի հիման վրա՝ իր համոզմունքներով, իսկ այդ որոշումը չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան դատախազության կողմից։ Հիմա քննիչն ու դատախազը դատարանի ուժի մեջ մտած դատական ակտը, որը որ իրենք կասկածի տակ դնելու բացարձակապես իրավունք չունեն, ասում են՝ ակնհայտ ապօրինի է։ Այսօր էլ Առաջին ատյանի դատարանը պետք է մեկ այլ դատավորի օրինական ուժի մտած դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի՝ այդ որոշումն օրինական էր, թե՝ ոչ»,- ասաց նա։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ որոշման օրինականությունը ստուգելու համար կար Վերաքննիչ դատարան։ Եթե Վերաքննիչը խախտումներ հայտնաբերեր, ըստ փաստաբանի, կարող էին այդ դեպքում ինչ-որ գործողություններ անելու մասին մտածել։
«Դատավորը կարող է խախտումներով որոշում կայացնել։ Դրա համար կան Վճռաբեկ, Վերաքննիչ դատարաններ, որտեղ որոշումները բեկանվում են։ Բայց ասել, որ կայացված որոշումն ապօրինի է, քանի որ դու այդպես ես մտածում, սա նշանակում է, որ այսօր գործը քննող դատարանը, եթե որևէ որոշում կայացնի, կարող են առանց որևէ բողոքարկումների մի հատ էլ քրեական գործ հարուցել։ Այսինքն՝ չես կալանավորել, դրա համար էլ քրեական գործ ենք հարուցում»,- կարծիք հայտնեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ԲԴԽ-ն կայացրել է խայտառակ որոշում, որում նույնիսկ հիմնավորումներ չկան ներկայացված։
«Գործ ունենք իրավապահ համակարգի և օրինականության կազմաքանդման և դատավորների վրա համատարած ճնշումների հետ։ Այն դատավորը, որը չի ենթարկվում և ինքնուրույն է որոշում կայացնում, բոլորին ցույց են տալիս, որ կպատժենք, նույնիսկ քրեական գործեր կհարուցենք, կդատապարտենք ու կկասեցնենք լիազորությունները»,- ասաց Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- «Հրապարակ». Ինչու է իրականում Բորիս Բախշիյանը հայտնվել է իրավապահների «տեսադաշտում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան