Մենք շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան
«Այս այցը շատ կարևոր է, մենք շատ մոտ ենք արձանագրելու տարածաշրջանի կոմունիկացիաների բացման եռակողմ աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները»,-անդրադառնալով նախօրեին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ տնօրեն Օլեգ Բելազոռովի այցին՝ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նկատելով, որ նախորդ օրվա այցն ամբողջությամբ միտված է եղել Երասխ-Ջուղա-Մեղրի- Հորադիզ երկաթուղային գծի կառուցման աշխատանքներին՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ թեմայով արդեն պայմանավորվածություններ ձեռք են բերել, որի անբաժանելի մաս է այն հանգամանքը, որ երկաթուղին Հյաաստանի տարածքում պետք է գործի ՀՀ օրենսդրության շրջանակներում, Ադրբեջանի տարածքում՝ նրանց:
Նրա խոսքով՝ ՌԴ փոխվարչապետի այցը գործանականացմանն էր ուղղված և արդեն քննարկում է գնում տեխնիկական առաջադրանքի ձևակերպման, նախագծման, շինարարության մեկնարկի և ֆինանսավորման հարցերի շուրջ:
«Այս դինամիկայով շարունակվելու դեպքում մենք կարող ենք վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ հնարավորությունը իրագործելը դառնում է առարկայական»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Քանի դեռ երկաթուղին չի կառուցվել և առաջին գնացքը չի անցել, պետք է միշտ մտքում ունենալ, որ իրադրությունը սովորական չէ, բայց այն քաղաքական կամքը, որը արտահայտել ենք, ստանում է կոնկրետ դրսևորումներ»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ օպերատորի՝ «Հարավկովկասյան եկրաթուղիներ» ընկերության հետ ավելի սերտ երկկողմ հարաբերություն պետք է հաստատվի, որպեսզի երկաթգծի կառուցման նախագիծը իրականացվելուց հետո այն գործի առանց խոչընդոտների:
Հարակից հրապարակումներ`
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- Կառավարությունն այսօր մոտ 1 մլրդ դրամ դրամաշնորհից հատկացում կանի մարդու արժանապատվությունը ԶԼՄ-ներից պաշտպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում