Կառավարությունն այսօր մոտ 1 մլրդ դրամ դրամաշնորհից հատկացում կանի մարդու արժանապատվությունը ԶԼՄ-ներից պաշտպանելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կընդունի, որով Եվրոպական միությունից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում չօգտագործված մոտ 1 մլրդ դրամը կուղղի Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացի շրջանակներում նախատեսվող բարեփոխումներ իրականացնող մարմնի` սահմանադրական բարեփոխումների խորհուրդի ձևավորմանը և վերջինիս գործունեության իրականացման կարգի մշակմանը, ինչպես նաև մի քանի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի մշակմանը:
Գումարի մի մասը նախատեսվում է հատկացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Օրենքի լրամշակման հիմնավորման մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցների կողմից իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումը, անձանց՝ հավաստի և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, մասնավոր կյանքի և արժանապատվության իրավունքների իրացման և պաշտպանության ապահովումը պահանջում են լրագրողական էթիկայի կանոնների սահմանման իրավական հիմքերի ձևավորում: Լրագրողական էթիկայի կանոնների գործնական իրականացումը պահանջում է նաև համապատասխան վերահսկողական գործիքների առկայություն»:
1 մլրդ դրամից միջոցներ կհատկացվեն նաև վեճերի լուծման այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված բարեփոխումների շրջանակներում «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի և հարակից օրենսդրական նախագծերի փաթեթի նախապատրաստմանը և Դատավարական օրենսդրության վերանայմանը:
Գործադիրի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից զեկուցվողը 3-ն են:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում