Կառավարությունը պետական բյուջեից 9 մարզի հատկացրեց 1 մլրդ 608 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի համար
«Նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից 9 մարզպետարանի հատկացնել 1 մլրդ 608 մլն դրամ, որով կֆինանսավորվի 46 համայնքի 62 ծրագիր»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ գումարի հատկացմամբ կկատարվեն շինարարական կազմակերպությունների նկատմամբ կառավարության ֆինանսական պարտավորությունները և հնարավորություն կստեղծվի շարունակել կամ հաստատել սուբվենցիոն ծրագրերը:
Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 2021թ 1.1 մլրդ դրամ է հատկացվել Սյունիքի մարզին, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ևս 500 մլն հատկացնել:
Ըստ նախարարի՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման առաջին արձագանքներն են ստացել, և արդեն հնարավոր է նախաորակավորման մրցույթի հայտարարություն տարածեն:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ 2018 թվականից սկսած կառավարությունն արդեն մոտ 300 մլն դոլարի չափով հատկացումներ է արել ՏԻՄ-երին:
«Կառավարությունը երբեք չի առաջնորդվել, թե որ համայնքում ո՞ր քաղաքական ուժի ներկայացուցիչն է համայնքի ղեկավար»,-հայտարարեց Փաշինյանը և պնդեց, որ դա ապացուցելի փաստ է:
Նրա խոսքով՝ այն համայնքներում, որոնց կառավարությունն ավելի շատ պետական սուբվենցիոն գումարներ է տվել, այնտեղ ավելի ակտիվ կառավարության հրաժարականն են պահանջում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին