Այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը․ Միհրան Պողոսյան
Փաստաբան Միհրան Պողոսյանը, դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունը քննող դատարանի առջև տեղի ունեցող աջակցության ակցիային, եկել էր թմբուկով և պարբերաբար թմբկահարում էր։
Փաստաբանն իր այդ քայլն այսպես մեկնաբանեց․
«Մենք գտնվում ենք մի իրավիճակում, որտեղ մարդիկ իրենց բնական մասնագիտությունը, հոգու ճիչը թողած, զբաղված են ՀՀ-ում իբրև արդարադատություն իրականացնելով, իբրև քրեական գործերով հսկողություն իրականացնելով։ Ես այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը։ Վերջապես հանգիստ թողնեն իրվապահ համակարգը և զբաղվեն այն գործով, ինչն իրենց հոգեհարազատ է։ Եվ համոզված եմ՝ ողջ կյանքում հաջողված կլինեն այդ մասնագիտության մեջ»։
Փաստաբանը հիշեցրեց, որ տարբեր ակցիաների ընթացքում ականատես ենք եղել թմբուկի հարվածներին և օրկեստրային այլ գործիքների կիրառմանը։ Նրա պնդմամբ՝ նմանօրինակ դատավորները պետք է հանգիստ թողնեն իրավապահ համակարգը։
«Պետք է զբաղվել նրանով, ինչից հաճույք են ստանում, այլ ոչ թե դատավորի մուրճը հարվածելով «թմբուկներին»՝ մարդկանց ճակատագրերի, միևնույն ժամանակ ՀՀ-ի՝ որպես իրավական պետության ճակատագրի հետ խաղալ։ Այս մարդիկ իրավունք չունեն արդարադատության անունից խոսելու, ուր մնաց մարդկանց անունից՝ արդարադատություն իրականցնելու։
Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, այդ թվում ՝ քաղաքական զսպվածություն ցուցաբերի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է այն պատճառով, որ մասնակցել է քաղաքական ակցիաներին և դրանց ընթացքում թմբուկին հրահանգով շատ լավ հարվածել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնելու»,- ասաց Միհրան Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Երեմ Սարգսյան. Նայեք ԲԴԽ՝ իրավաբանության գուրուների միտքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին