Մոսկվայում բնակելի շենքի բնակիչները 10 տարի ապրել են թոշակառուի մումիայի հարևանությամբ
Մոսկվայի Միչուրինի պողոտայի տներից մեկի բնակիչները 10 տարի անցկացրել են թոշակառուի մումիայի հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է mk.ru-ն։
Մումիան հայտնաբերվել է կոմունալ վթարի արդյունքում։ Բնակիչները դիմել են կոմունալ ծառայություններին՝ ահազանգելով, որ իրենց բնակարանը ջուր է լցվել, իսկ վերևի հարևանները չեն բացում դուռը։
Կոմունալ աշխատողները կանչել են շրջանի ոստիկանին ու նրա ներկայությամբ բացել դուռը։ Պարզվել է, որ բնակարանում կոտրվել է ջեռուցման մարտկոցի խողովակը:
Իսկ սենյակում գտնվող մահճակալի վրա պառկած էր տարեց կնոջ մումիացած մարմինը։ Բնակարանի տիրուհին 1956թ. ծնված կին էր: Նրա կողքին, աթոռի վրա եղել է 2012 թվականին արտադրված հյութի տուփ: Մոտավորապես նույնքան՝ 10 տարի առաջ էլ կինն էր մահացել։
Հարևանների խոսքով՝ իրենք տհաճ հոտ չեն զգացել և թոշակառուի բացակայությունն անգամ չեն նկատել։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան