Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ.
«ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա՝ մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։
Դատավորներ
Նապոլեոն Օհանյան
Անահիտ Թումանյան
Ռոմեն Ահարոնյան
Աշոտ Հովհաննիսյան
Կարապետ Բադալյան
էմին Աբգարյան
Լուսինե Սեփխանյան
Գնել Գասպարյան»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։ Դատավորի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր ժամը 18:00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Վանաձորի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԼՀԿ-ի հայցը մերժելուց հետո դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ
- Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
- Երբ դատավորին արդարադատություն իրականցնելու համար պատժում են, դատական համակարգի անկախությունը տեռորի ենթարկելու գործողություն է. Վարդևանյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են
- Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը՝ վաղը ժամը 18:00-ին
- Վտանգված է դատական իշխանության անկախությունը. Դատավորների միություն
- Էրիկ Ալեքսանյանը խորհուրդ է տալիս դատախազներին դատավոր Բախշիյանի նիստից առաջ ընթերցել հռոմեական իրավունքի մասին գիրքը
- Արթուր Ղամբարյանը՝ դատախազության մասին. «Արդարացողներն» էլ քաջ գիտակցում են իրավիճակը
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է թմբուկահար դատավորը
- Դատախազության պարզաբանումը՝ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
- ՄԻՊ-ին դիմել են դատավորի փաստաբանները
- Արսեն Սարդարյան. Բարձրագույն դատական խորհուրդը իր այս քայլով արժեզրկեց իր սահմանադրական առաքելությունը
- Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ ԱԱԾ-ն հետաքրքրություն է ցուցաբերել ամիսներ առաջ՝ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար
- Ամրամ Մակինյան. Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը
- ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի. Վարդևանյան
- ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Բորիս Բախշիյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը
- Դատավորներն այսօր հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ
- Արսեն Բաբայան. Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել
- Արամ Վարդևանյան. Այս իշխանությունները շատ հստակ ապացուցում են, որ չեն հանդուրժում դատավորների անկախությունը
- Էրիկ Ալեքսանյան. Իմ աջակցությունն եմ հայտնում դատավոր Բախշիյանին
- Աշոտ Երկաթին ազատ արձակած դատավորի նկատմամբ հետապնդում է իրականացվում. Ալեքսանդր Ազարյանի հայտարարությունը