Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
«Բարձր տետնոլոգիական արդյունաբերության նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագաի թեկնածու, ընդ որում առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ պարոն Խաչատուրյանը ոչ միայն առաջադրվել է, այլև կընտրվի նախագահի պաշտոնում»,-կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը շեշտեց, որ դեռ չի շնորհավորում Խաչատուրյանին՝ ենթադրելով, որ պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, այլ պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել:
Նա նաև հույս հայտնեց, որ մինչը ԱԺ-ի կողմից ընտրվելը՝ մարտ ամիսը, Խաչատուրյանը լիարժեք կկատարի նախարարի գործառույթը:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վահագն Խաչատուրյանն ասաց. «Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու, այդպես էլ պետք է լիներ: Կուսակցության ներսում հաստատ ավելի արժանի մարդիկ կան և այդ որոշումն իմ անձնական բարձր գնահատականին է արժանի»:
Նախարարի պատկերացմամբ՝ իր թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից՝ հանում այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա կառավարությունը, իշխանությունը և ՔՊ-ն:
Խաչատուրյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին, նրա պատգամավորներին և վստահեցրեց, որ իր թեկնածության հետ կապված նախագծվածը իրենց կողմից այդքան խոսացված ծրագերի իրականացման հնարավորություն կտա:
Վահագն Խաչատուրյանի խոսքից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված էր նրան հիշեցնել, որ Նախագահը վերկուսակցական գործունեությամբ է առաջնորդվում:
«Այստեղ խնդիրն այն է, որ ընդհանուր ուղենիշ ու ռազմավարություն ունենալ, պետք է իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, քանի որ իշխանության ներսում հակադրություններն աշխատանքի մեխանիզմ է խաթարում»,-հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում