Խաչատուրյանն ասում է՝ նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի
«Ինչ որ արվում է՝ անվտանգությունից ելնելով է արվում և գործող կարգերին համաձայն»,- մեկնաբանելով ԱԺ նախագահին 200 հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա ձեռք բերելու փաստը գնահատելու և նախագահի պաշտոնում նման շքեղություններից օգտվելու մտադրության մասին լրագրողի հարցը, ասաց նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը:
Նա հույս հայտնեց, որ ի տարբերությունը նախկին նախագահ Արմեն Սարգսյանի, լրագրողների հետ շփման պակաս չպետք է, որ ունենա:
Պատախսանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում սահմանափակ լիազորություններով աշխատել՝ Խաչատուրյանն ասաց. «Այն, ինչը որ սահմանված է Սահմանադրությամբ, այդ շրջանակներում առաջնորդվելու դեպքում, հանրապետության նախագահը կկատարի իր պարտավորությունները, բացի այդ նա կլինի արդյունավետ ընդհանուր պետական կառավարման համակարգի մեջ, ես նկատի ունեմ ամենակարևորը՝ իշխանության տարբեր թևերի մեջ հավասարակշռություն պահելու խնդիրը»:
Նրա խոսքով՝ երկրի նախագահը ոչ թե պետք է կանգնի այս կամ այն թևի կողմը, այլ գտնի այն լուծումները, որոնք երկրում ցնցումներ չեն առաջացնի:
«Այն մարդը, որը գալիս է նախագահի պաշտոնում աշխատելու, պետք է փորձի տրված լիազորությունների շրջանակում այդ ինստիտուտը կայացնի»,-հայտարարեց Վահագն Խաչատուրյանը:
Նախագահի թեկնածուն այդպես էլ միանշանակ չպատասխանեց, թե արդյոք պատրաստ է մերժել Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղարկած որևէ հրամանագիր:
Շեշտելով, որ նախագահի ինստիտուտը հնարավորություն ունի օրենքներ ընդունողի հետ աշխատել, մինչը այն իր ստորագրությանը ներկայացնելը՝ Վահագն Խաչատուրյանն ասաց. «Ամենասխալ մոտեցումն է, որ նախագահականը պետք է կատարի որևէ քաղաքական ուժի պատվերը, ինքը պետք է փորձի բոլորի տեսակետների համախմբողը լինել: Այն հրամանագիրը, որ գալիս է ստորագրվելու, մինչ այդ նրա վերաբերյալ առարկությունները կներկայացվի և քննարկումների արդյունքում կծնվի այն փաստաթուղթը, որին առարկություն չի ներկայացվի»:
Նրա խոսքով՝ Նախագահի ինստիտուտը պետք է համաձայնության եզրեր գտնի, ոչ թե կոնֆլիկտներ ստեղծի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան