Տիգրան Աբրահամյան. Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի զինվորականը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, շարունակելով Զինված ուժերում բարեփոխումների իրականացման թեման, գրում է.
«Զինված ուժերի բարեփոխումների հիմքում պետք է լինի մարդը՝ զինվորականը։
Սա նշանակում է, որ եթե զինվորականի մասնագիտական պատրաստության, ստորաբաժանումների մարտունակության և սոցիալական ամուր երաշխիքների հարցերը չի լուծվում, ապա փոփոխությունների մնացած տարրերն ունեն 0-ական արժեք։
Առանց զինվորական մասնագիտության գրավչության բարձրացման բանակում որևէ արդյունավետ ռեֆորմի հնարավորություն չկա՝ անկախ նրանից, թե ինչ տեխնիկա, սպառազինություն ձեռք կբերվի կամ սննդի որակը ինչ մակարդակի կհասցվի։
Եթե ինտելեկտ, գիտելիք, հայրենասիրության բարձր որակներ ունեցող անձանց չկարողացանք բերել զինված ուժեր, ապա առաջիկա 3-5 տարվա ընթացքում բանակում նոր խոշոր ճգնաժամ է սպասվում, շատ ավելի ծանր, քան ունեցել ենք 2018 իշխանափոխությունից և 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Միգուցե հունվարի 28-ն այն բացառիկ օրերից էր, որ այդ անձինք ազնվություն են դրսևորել և համարել՝ որևէ կապ չունեն ԶՈւ հետ. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Արդյունավետ ծառայության իրականացման համար պետք է գնալ արմատական լուծումների տարբերակով
- Պապիկյանը բավականին տարօրինակ վարքագիծ էր դրսևորում. Տիգրան Աբրահամյան
- Զինծառայողների՝ անհայտ պայմաններում անհետանալն արդեն իսկ խոսում է իրավիճակի լրջության մասին. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան