Գործադիրը կառաջարկի՝ 1000 խոշոր հարկ վճարողների հրապարակման պահանջը չվերաբերի պետական մարմիններին
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ երբ ստուգման ընթացքը կասեցվում է օրենքով սահմանված կարգով, ապա պետք է երկարաձգվի նաեւ վաղեմության ժամկետի ընթացքը: Սակայն օրենքով սահմանված չէ, թե որքան պետք է երկարաձգվի այդ ժամկետը: Առաջարկվում է երկարաձգել կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ նախատեսվում է հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ:
Հորիզոնական մոնիտորինգի համակարգին վերաբերող դրույթն առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել, քանի որ ընդունումից հետո մինչ օրս որեւէ հարկ վճարող այդ համակարգից օգտվելու ցանկություն չի հայտնել: Արթուր Մանուկյանի խոսքով՝ համակարգը կարելի է փոխարինել համապատասխան գործիքակազմի կատարելագործմամբ եւ հարկային կարգապահությանն ուղղված այլ միջոցառումներով:
Գործադիրն առաջարկելու է նաև, որ 1000 խոշոր հարկ վճարողների հրապարակման պահանջը չվերաբերի պետական մարմիններին և համայնքային կառավարչական հիմնարկներին:
Նախաձեռնությունը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Հանձնաժողովն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նախագիծը կնպաստի հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը:
Տրանսֆերային գնագոյացման ստուգումների հատուկ ընթացակարգ է գործելու: Հարկ վճարողը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող ամսվա 20-ը հարկային մարմին է ներկայացնելու իր վերահսկվող գործարքների մասին ծանուցումը, որից հետո յուրաքանչյուր ներկայացված ծանուցում ենթարկվելու է անհատական վերլուծության: Որեւէ ռիսկի վերհանման դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն հարկային մարմինը դիմելու է հարկ վճարողին, որպեսզի վերջինս 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմին ներկայացնի ռիսկային համարված վերահսկվող գործարքի վերաբերյալ փաստաթղթավորում: Հարկային մարմնի կողմից այդ փաստաթղթերն ուսումնասիրվելու են:
Գործընթացը կարող է տևել տարիներ: Հարկային մարմինը կամ բավարարվելու է ներկայացված փաստաթղթերով կամ իր ունեցած տեղեկատվության համաձայն՝ հաշվարկներ է իրականացնելու եւ առաջարկելու է հարկ վճարողին կատարել ճշգրտում: Հարկ վճարողը հարկային մարմնի հետ համաձայն լինելու դեպքում իրականացնելու է ճշգրտում, իսկ չհամաձայնելու դեպքում՝ ներկայացնելու է հակառակ փաստարկներ հարկային մարմին: Հարկ վճարողի կողմից ներկայացված փաստարկներն ընդունելու դեպքում տրանսֆերային գնագոյացման բուն ստուգման գործընթաց չի սկսվում, իսկ հակառակ դեպքում սկսվում է տրանսֆերային գնագոյացման ստուգում: Ստուգման գործընթացը կարող է լինել բավականին երկար, քանի որ այդ գործընթացում արդեն կարող են ներգրավվել օտարերկրյա հարկ վճարողներ և հարկային մարմիններ:
Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան