Արմեն Աշոտյան. Իշխանափոխության համար կա պարարտ հող
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած Հայաստանում 2021-ի դեկտեմբերի դրությամբ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։
«Ամենաուշագրավ տվյալներից.
.Բնակչության 46 % կարծում է, որ երկիրը գնում է սխալ ուղղությամբ, հակառակ կարծիքի է ընդամենը 34%-ը։
.Պետական մարմինների աշխատանքի գնահատման մեջ առաջատարը ՄԻՊ-ն է, վարչապետի աշխատակազմը՝ ընդամենը 7-րդն է։
.Ամենացածր գնահատականը ստացել են ուսապարկային Ազգային Ժողովը, զավթված Սահմանադրական Դատարանը և ջհանգիրյանական խայտառակ ԲԴԽ-ն։
.Բնակչության մեծամասնությունը չի հավատում, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ապաշրջափակումը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը։
.Առկա վիճակում Ադրբեջանի հետ սահմանազատմանը կողմ է 29%-ը, դեմ է՝ 57%-ը, երկու անգամ ավել։
.Բնակչության 85%-ը Արցախի հարցի լուծման տարբերակներում կողմ է Արցախի հայկական մնալուն՝ անկախություն, վերամիավորում և այլն, իսկ 11%-ը այն տեսնում է Ռուսաստանի կազմում։
Հիմնական հետևություններ.
.Մարդիկ դժգոհ են այսօրվա իշխող ռեժիմի քաղաքականությունից։
.Նիկոլենց բոլոր ջանքերը կտել ժողովրդին Ադրբեջանի և Թուրքիայի հետ վարվող դավադիր քաղաքականությամբ չեն աշխատում։ Առնվազն՝ այս պահին։
Իշխանափոխության համար կա պարարտ հող։
Մնացածը՝ ընդդիմության խնդիրն է»։
Հետազոտությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում առաջին հերթին մտահոգված են տարածքային և սահմանային խնդիրներով. IRI հարցում
- Հարցվածների 90% Թուրքիան և 77% Ադրբեջանը համարում են ՀՀ համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան