Կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով Պեկին-2022-ի հայ պատվիրակներից ոմանք չեն կարողանում մեկնել
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով չի կարողանա մեկնել Պեկին՝ 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին:
«Սիրելի բարեկամներ, ստացել եմ COVID-19 թեստի դրական պատասխան. 2006 թվականից ի վեր առաջին անգամ ներկա չեմ գտնվելու ձմեռային Օլիմպիական խաղերին։
Հաջողություն եմ մաղթում մեր մարզիկներին»,- գրել է Գագիկ Սարգսյանը:
Դրական պատասխաններ են տվել նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները: Հարությունյանի մրցումային մեկնարկը փետրվարի 12-ին է. դեռևս հայտնի չէ՝ նա կկարողանա՞ մեկնել Խաղերն, թե՞ ոչ:
Չինաստանի մայրաքաղաքում են դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը: Գեղասահքի մեր պարային զույգն էլ՝ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ, Պեկին է մեկնում Կանադայից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան