Արձանագրված դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան
«Մեր համակարգը, ըստ նախագծված պլանի, անցնում է հերթական հոսպիտալային մահճակալների ծավալմանը և համակարգն այս պահին էլ լարված ռեժիմով է աշխատում՝ պատշաճ կերպով կազմակերպելու մեր բնակչության թե՛ կանխարգելումը, թե՛ բժշկական օգնության կազմակերպումը»,-կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան և տեղեկացրեց, որ դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման:
Ներկայացնելով պատվաստումների ցուցանիշները՝ նախարարն ասաց, որ 18 տարին լրացած քաղաքացիների շրջանում առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները կազմում են 46.3 %, և ամբողջական պատվաստում է ստացել 37 %-ը:
Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց, որ այսօր արձանագրված 4388 դեպքերից հոսպիտալացված է 1533 քաղաքացի, որոնցից միայն 256-ը կամ 16.6 %-ն է պատվաստված և կարևորեց երրորդ դեղաչափի ստացման հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հերքեց Քերոբյանի այն հայտարարությունը, թե չնայած թանկացումներին՝ ժողովուրդը սկսել է ավելի լավ ապրել
- Մենք շատ մոտ ենք արձանագրելու կոմունիկացիաների բացման աշխատանքային խմբի առաջին գործնական արդյունքները. Փաշինյան
- Իմ թեկնածության առաջադրումը նշանակում է վեր կանգնել ամեն ինչից. Վահագն Խաչատուրյան
- Կառավարությունն այսօր մոտ 1 մլրդ դրամ դրամաշնորհից հատկացում կանի մարդու արժանապատվությունը ԶԼՄ-ներից պաշտպանելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան