Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունը հրաժարվում է բնական մորթուց
Իտալական Dolce & Gabbana նորաձևության տունն իր հավաքածուներում այլևս չի օգտագործի բնական մորթի և անգորական բուրդ։ Այս մասին ասված է ընկերության և Humane Society International կենդանիների պաշտպանության կազմակերպության հետ համատեղ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է Vogue Business-ը։
«Ամբողջ նորաձրության արդյունաբերությունը լուրջ սոցիալական դեր է խաղում, որին պետք է խթանել և աջակցել. մենք կներդնենք նորարարական նյութեր մեր հավաքածուներում և կզարգացնենք կայուն արտադրական գործընթաց՝ միաժամանակ աշխատատեղեր պահպանելով արհեստավորների համար և պաշտպանելով նրանց արհեստը վերացումից», - ասված է հայտարարության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ արտադրության կայուն զարգացումը մեր ժամանակներում չի ենթադրում կենդանիների մորթու օգտագործում։
Այսպիսով, Dolce & Gabbana-ն միանում է բազմաթիվ այլ նորաձևության տներին՝ հայտարարելով մորթու և կենդանական ծագման այլ նյութերի արգելքի մասին: Անցյալ շաբաթ այս մասին հայտարարել է նաև ֆրանկո-իտալական Moncler տունը, որը բաճկոններ է արտադրում։ Մինչև 2022 թվականի վերջ կանադական Canada Goose ապրանքանիշը ևս նախատեսում է դադարեցնել մորթով հագուստի արտադրությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին