Մադրիդում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կկատարի Կոմիտաս
Փետրվարի 6-ին Մադրիդի Espacio Ronda-ում տեղի կունենա Komitas Piano Project համերգային երեկոն, որի ընթացքում իտալացի դաշնակահար և ակորդեոնահար Ֆրանսեսկո դի Կրիստոֆարոն կկատարի Կոմիտաս Վարդապետի՝ 1906-1911թթ․ գրված ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից։
Komitas Piano Project-ի նպատակն է տարածել և ճանաչելի դարձնել Կոմիտաս Վարդապետի բացառիկ կերպարը, որը դարձել է հայ ժողովրդի ինքնության խորհրդանիշը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում