Հոսպիտալացված քաղաքացիների 80%-ի մոտ հենց «օմիկրոն» շտամն է. Անահիտ Ավանեսյան
«Հիվանդանոցների մանկական բաժանմունքները ծանրաբեռնված են աշխատում՝ «օմիկրոն» շտամով վարակված երեխաներին բուժօգնություն ապահովելու համար»,- կառավարության ճեպազրույցների սրահում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Շեշտելով, որ կորոնավիրուսով վարակված ծանր հիվանդների տարիքը երիտասարդանում է՝ նախարարը տեղեկացրեց, որ «օմիկրոն»-ով հոսպիտալացված հիվանդների միջին տարիքը 47 տարեկան է:
Նախարարի խոսքով՝ «օմիկրոն» շտամով վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև է ընթանում, և հոսպիտալացման կարիք չի լինում, իսկ նույն թվերով «Դելտա» շտամի պարագայում, հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը շատ ավելի մեծ կլիներ:
«Սակայն սա չի նշանակում, որ «օմիկրոն» շտամին կարելի է մատների արանքով նայել, քանի որ այս պահին հոսպիտալացված քաղաքացիների գրեթե 80%-ի մոտ հենց «օմիկրոն»-ն է»,- հայտնեց Ավանեսյանը և շեշտեց, որ մահերի մեջ էլ կան այդ շտամով վարակվածներ:
Հարակից հրապարակումներ`
- Արձանագրված դրական դեպքերի 4 %-ը կարիք ունի հոսպիտալացման. Անահիտ Ավանեսյան
- «Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները». պարզաբանում են ՀՀ ԱՆ-ից
- «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան
- «Օմիկրոնի» անսովոր ախտանիշները
- Որոնք են «Օմիկրոն»-ի նոր տեսակի ախտանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում