Իրավիճակը ավտոճանապարհներին՝ ժ. 09։00 դրությամբ
Փետրվարի 3-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: