Վարորդները բողոքի ակցիա են իրականացնում ԿԲ դիմաց
Հանրապետության հրապարակից քիչ այն կողմ գտնվող Կենտրոնական բանկի շենքի դիմաց այս պահին մեքենա ունեցող քաղաքացիներ են հավաքվել։ Նրանք դժգոհում են ԱՊՊԱ-ի գների բարձրացումից։
«Չի թանկանալու» գրությամբ թռուցիկներ են բերել, մտադիր են թողնել ԿԲ մոտ։
«Այս ամենի ինչի մեղավորը, գտնում ենք Կենտրոնական բանկն է, քանի որ ամենթողություն է տվել Ապահովագրական բյուրոյին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նրա խոսքով, ապահովագրական կազմակերպութուններն այնքան էլ մեղք չունեն, պարտքեր են կուտակել։
«Թանկացման մասին որոշումն ուժի մեջ է մտնելու փետրվարի 7-ին՝ երկուշաբթի։ Այսօր եկել ենք այստեղ, որպեսզի Ապահովագրական Բյուրոն զգա մեր շունչը։ Եթե մինչև երկուշաբթի ոչինչ չձեռնարկեցին, մենք էլ համապատասխան քայլեր կձեռնարկենք Բյուրոյի դեմ»,-ասաց քաղաքացին։
Ակցիայի մասնակիցները չեն հավատում, որ ԿԲ շենքից որևէ մեկը իրենց կմոտենա, իրենց հետ կխոսի։ Դուռն էլ փակ է։
«Գիտեն ակցիայի մասի, տեղյակ են պահանջներին։ Ժամանակ կտանք, թող մտածեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան