Թաղավարդի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցներից վնասվել են առանձնատներ ու ավտոմեքենաներ
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն հայտնում է, որ Թաղավարդ գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների արձակած կրակոցների հետևանքով վնասվել էին բնակիչների առանձնատներ, ավտոմեքենաները, բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր անասունը։ Ազգային ատելության շարժառիթով կատարված հանցագործությունների հիմքով հարուցվել են քրեական գործեր։
«ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս պատճառելու, 1956թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենաներից մեկը ոչնչացնելու, իսկ մյուսը վնասելու արդյունքում խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև 1955թ. ծնված բնակչի խոշոր եղջերավոր անասունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։
Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են Արցախի Քննչական կոմիտեից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը որևէ հնարավորություն չի ընձեռում Թաղավարդ բնակիչներին այցելելու հարազատների գերեզմաններին. ԱՀ ՄԻՊ
- Երեխան չի քնել, այդ ժամանակ մայրը հանել է դուրս ու կրակել են. պատմում են Թաղավարդի բնակիչները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան