«Ալաշկերտ»-ին են միացել 3 նոր ֆուտբոլիստ
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ևս 3 համալրում ունի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան էջից։
Մասնավորապես, նշվում է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել մրցաշրջանի առաջին հատվածը «Վանում» անցկացրած պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի, ինչպես նաև՝ եզրայիններ Գագիկ Դաղբաշյանի ու Վահագն Այվազյանի հետ։
«31-ամյա Դաղբաշյանը և Ոսկանյանը «Ալաշկերտում» հաջողությամբ հանդես գալու հարուստ փորձ ունեն, իսկ 29-ամյա Այվազյանն առաջին անգամ կհագնի մեր թիմի խաղաշապիկը։
Դաղբաշյանը 15 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, 9 խաղ՝ Մ-21 հավաքականում։ Վերջերս ազգային թիմ հրավիրված Ոսկանյանը երկրի գլխավոր թիմում մեկ խաղ է անցկացրել, ևս 5 հանդիպման Անդրանիկը մասնակցել է Մ-21 հավաքականի կազմում։
Ֆիրմային հուժկու հարվածներով հայտնի Այվազյանն իր ակտիվում 4 հանդիպում ունի Մ-21 հավաքականի, ևս 3 խաղ` Մ-19 հավաքականի կազմում»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան