Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր
Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: Ակբա բանկից հայտնում են, որ 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով։
Բանկի բաժնետոմսերն ընդգրկված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։
«Մենք հայտարարեցինք Ակբա բանկի՝ բորսայում բաժնետոմսերի գնանշման մասին: Այսօր պատմական օր է թե՛ բանկի, թե՛ բանկի բաժնետերերի և, ինչու ոչ, Հայաստանում գործարար աշխարհի համար: IPO-ի՝ այսինքն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման փուլը հաջողությամբ ավարտեցինք, ունենք 5270 բաժնետեր: Վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացը մենք ազդարարեցինք։ Կցանկանամ, որ մեր օրինակին հետևեն շատ ընկերություններ, որովհետև բորսայում պետք է շատ լինեն մեր նման ընկերություններ, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որպեսզի մենք ընդհանուր առմամբ հետաքրքիր լինենք նաև դրսի ներդրողների համար: Կարծում եմ, որ ամենալավ ճանապարհը, որ մենք Հայաստանում ներդրումներ ապահովենք, դա բորսայի միջոցով բաժնետոմսերի ձեռքբերումն է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
«Ակբա բանկը, կարելի է ասել, ամենալայն շերտերով գումար ներգրաված բանկն է: Բանկի առաջնային տեղաբաշխումը տևեց մի քանի շաբաթ և իրականացվեց հատուկ տեխնոլոգիաների միջոցով՝ օնլայն հարթակի միջոցով՝ իրենց բանկային ծրագրի միջոցով, և շատ մեծ քանակի ներդրողներ ներգրավեց շատ կարճ ժամանակում: Կարելի է ասել, որ սա հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Միակ ընկերությունն է նաև, որ փորձեց ոչ միայն առաջնային տեղաբաշխումով իր գործը վերջացնել, այլ նաև փորձում է որպես բանկ, որպես բրոքեր երկրորդային շուկայում էլ ձևավորել ակտիվություն, աշխուժություն, որպեսզի երկրոդային շուկայում էլ լինեն առաջարկ և պահանջարկ»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու կամ վաճառելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ։
Ավելին իմանալու համար այցելեք invest.acba.am կայք:
Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:
Մանրամասն տեսանյութում՝
Հարակից հրապարակումներ`
- Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակվել են
- Կցուցակվեն Ակբա բանկի բաժնետոմսերը
- Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին
- Ակբա. Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2022-2023թթ. անվճար ծրագիրը
- Ակբա բանկ. ավելի քան 239 մլն ՀՀ դրամի աջակցություն՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին
- 5G վարկեր Ակբա բանկից
- Ակբա բանկ. ավելի քան 100 անվճար բիզնես դասընթաց՝ ՓՄՁ-ների համար
- Ակբա Բանկ. «Ի բարիի» արտադրանքն արտահանվում է 10-ից ավելի երկրներ
- Ավելի մոտ հաճախորդին. Ակբա բանկը գործարկել է Business Tab հավելվածը
- Ակբա Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են
- Ակբա բանկը ՓՄՁ-ների համար անվճար բիզնես դասընթացներ է կազմակերպել
- Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել
- Ամբողջությամբ թվային և 100% մարդակենտրոն․ ԱԿԲԱ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում