Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննությանը ինքնաբացարկ են հայտնել դատավոր Դավիթ Արղամանյանին։ Այս մասին հայտնեց պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը՝ ժամը 10։00-ին։
Երեմ Սարգսյանն ասաց, որ նախքան միջնորդությունը խնդրել են դատավորին որոշ պարզաբանումներ տալ, մասնավորապես, թե ինչու է անհապաղ քննվելու փոխարեն արդեն 3-րդ օրն է քննվում, որովհետև սա օրենքի խախտում է։
«Գերխնդիրը, որ այսօր բարձրաձայնեցինք՝ արդյո՞ք գործն իրեն ձեռքով է մակագրվել, եթե ձեռքով է մակագրվել, ապա կա՞ն երաշխիքներ, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է։
Արդեն երկու օր է դատարանի նախագահին հարցումներ եմ ուղարկում և պատասխաններ եմ ստանում, պատասխանից ևս ակնհայտ է, որ դատարանի նախագահը չի պահպանել գործերի մակագրման պատահականության սկզբունքը։ Սա միանգամից նշանակում է, որ դատարանը համարվում է օրենքի հիման վրա չստեղծված դատարան։ Հետևաբար մենք դատավորին ինքնաբացարկ հայտնեցինք։
Այս պահին վիճարկում ենք այն փաստը, որ դու օրենքի հիման վրա ստեղծված դատարան չես հանդիսանում»,- ասաց պաշտպանը։
Հարցին՝ ո՞վ է Բախշիյանի դեմ ցուցմունք տվել, Ե.Սարգսյանը պատասխանեց. «Այն, ինչ մեզ է ներկայացվել, նրա դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։ Անհնար է օբյեկտիվ իրականության մեջ այնպիսի բան, որ նրա նկատմամբ մեկը օբյեկտիվորեն ցուցմունք տա, որովհետև բացարձակապես նման հանգամանք չկա։ Սա հասարակ դատական պրոցես է եղել, այդ ընթացքում այսպես է գտել, որոշում է կայացրել։
Պայմանականորեն գտնենք, որ հանկարծ խախտում է արել։ Իսկ խախտումն արդեն վերածվել է հանցագործությա՞ն։ Բողոքարկեիք վերաքննիչ դատարան, հարգելի դատախազություն։ Եթե չեք բողոքարկել, այսօր եկել եք, ի՞նչ եք ասում։
Մեր ունեցած տվյալներով, գործի նյութերում որևէ դժգոհ մարդ չկա, բացի պետական շահագրգիռ մարմինները»։
Հիշեցնենք, որ ԲԴԽ որոշմամբ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Այսօր լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել է. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Լռելու պարագայում այդ լռությունը շատ թանկ է նստելու․ Էլինար Վարդանյան
- Այս իշխանություններն անհանդուրժող են դատական համակարգի անկախության նկատմամբ․ Արամ Վարդևանյան
- Գործող իշխանությունները «բռնաբարում» են իրավական դաշտը և արդարադատությունը․ Արթուր Վանեցյան
- Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
- Այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը․ Միհրան Պողոսյան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Անհեթեթ որոշում է ընդհանրապես քրեական գործ հարուցել դատավորի դեմ․ Արա Ղազարյան
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան