Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիան հաստատում է իր հանձնառությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարության՝ հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։
«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը և հանդես է գալիս միջազգային իրավունքին համապատասխան Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Բարձր մակարդակի Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստը, որը կկայանա այսօր Կիևում՝ մեր հարգարժան նախագահի մասնակցությամբ, կնպաստի մեր երկկողմ համագործակցության շրջանակների ընդլայնմանը և խորացմանը։ Մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, մենք վերահաստատում ենք բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների համագործակցությունը զարգացնելու մեր հետագա կամքը»,-ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև ընդգծել է. «Ուկրաինայի և Թուրքիայի միջև բարեկամության և համագործակցության կամուրջ հանդիսացող Ղրիմի մեր թաթարների իրավունքների և շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիև կժամանի այսօր՝ փետրվարի 3-ին։ Սպասվում է, որ կողմերը կստորագրեն մի շարք պայմանագրեր։ Բացի երկկողմ թեմաներից, թուրք առաջնորդը մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Կիևի և Մոսկվայի միջև լարվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան