«Ապրեցնող երկխոսություն»-ը՝ Ստեփանակերտի բեմում
Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում ներկայացվել է «Ապրեցնող երկխոսություն» բեմադրությունը՝ ըստ Վարդան Ամալյանի պատմվածքների։ Նախաձեռնությունը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությանն է: Ավելի վաղ, ներկայացումը վայելելու հնարավորություն է ունեցել հայաստանյան հանդիսատեսը: Ներկայացման մասին տեսանյութ է պատրաստել Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
Ժամկետային զինծառայող Վարդանի զոհվելու մասին լուրը տարածվել էր 2022 թ, նոյեմբերի 14-ին: Վարդան Ամալյանը հուղարկավորվել է նոյեմբերի 17-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:
Հարակից հրապարակումներ`
- Խաչի այս տարվա կնքահայրն է Դավիթ Ամալյանը
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
- Պատերազմում զոհված Վարդան Ամալյանի ծննդյան օրն է