Քերոբյանը հաստատեց, որ չի մշակվում օրենսդրություն, որը թուրք ներդրողին կարգելի գնել ռազմավարական օբյեկտներ
«Հայաստանի տնտեսությունը միշտ բաց է եղել Թուրքիայի համար՝ բացի 2021 թվականից, ասինքն՝ 2020, 2010,2005 թթ. որևէ խոչընդոտ չի եղել թուրքական ապրանքների համար»,-կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարաեց Վահան Քերոբյանը:
Նախարարը չհամաձայնեց լրագրողի հետ, որ ազգությամբ թուրքերը Հայաստանում երբևէ կապիտալ ձեռք չեն բերել:
«Դուք կարող եք հարցում ուղղարկել Պետռեգիստր, Կադաստրի կոմիտե և պարզել, որ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում միշտ կապիտալ են ձեռք բերել»,-արձագանքեց Քերոբյանը և պարզաբանեց, որ դրանք անշարժ գույքի և ընկերությունների տեսքով են եղել:
Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ այս պահին չի մշակվում օրենսդրություն, որը թույլ չի տա Թուրքիայի քաղաքացուն Հայաստանում ձեռք բերել ռազմավարական նշանակության օբյեկտներ:
«Մեր նպատակը ոչ թե տնտեսությունը փակելն է ինչ-որ մեկից, այլ ուժեղացնել այն, որպեսզի այդ միջավայրում մենք ունենանք մրցունակ ընկերություններ, պետք է ճիշտ հասկականք մեզ»,-հայտարարեց Քերոբյանը՝ չպատասխանելով հարցին, թե արդյոք այդ նապատակին ամեն գնով՝ նաև պետության անվտանգության հաշվին են ուզում հասնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում