Հետաձգվել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն
Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) հետաձգել է ջրային մարզաձևերի աշխարհի երկու առաջնություն:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում 2022թ. մայիսի 13-29-ը նշանակված աշխարհի 19-րդ առաջնությունը հետաձգվել է և կանցկացվի 2023թ. (հուլիսին), իսկ Դոհայում, 2023թ. նոյեմբերին նշանակված 20 -րդ առաջնությունը ՝ 2024թ. հունվարին:
Որոշումները պայմանավորված են համավարակով:
Նշվում է, որ ֆեդերացիան առաջնահերթություն է համարում մարզիկների առողջությունը, անվտանգությունն ու հարմարավետությունը: