Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան
Կա կառույց՝ ԲԴԽ, որը պետք է երաշխավորի դատավորի անկախությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Երբ կա օրինակ՝ հանցավոր համաձայնության ինչ-որ ռիսկ կամ կասկած և պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի, ապա այս դեպքում ԲԴԽ-ն կարող է թույլ տալ՝ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում, նման նյութի, տեղեկատվության բացակայության պայմաններում, զուտ վերացական դատողությունների հիման վրա, որոնք բավարար չէին՝ այդ ակտը Վերաքննիչ դատարանում բեկանելու համար և հենց դա է պատճառը, որ չի բողոքարկվել, ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։
Ավելին, կարծես թե թշնամություն է անում օբյեկտիվ և անկախ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրան զուտ արդար աշխատելու համար և թույլ է տալիս նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան»,- նշեց փաստաբանը։
Սարդարյանը հույս հայտնեց, որ շուտով այս քրեական գործը կավարտվի և Բախշիյանից մի շարք իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներողություն են խնդրելու։
«Բայց ԲԴԽ անդամները ներողությունով չպետք է պրծնեն, նրանք պետք է հրաժարական տան և դուրս գան։ Ես կոչ եմ անում այս հարցը բարձրացնել և հրապարակայնորեմ անվստահություն հայտնել ԲԴԽ ներկայացուցիչներին։ Նրանց վարքագիծն ուղղակի անթույլատրելի էր, նրանց հարցադրումները գործընթացի ընթացքում ուղղակի ծիծաղելի էին։ Իրավաբանությանը չառնչվող մոտեցումներ էին»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ կա ձայնագրությունը և կհրապարակեն, թե որոշ դատավոր-անդամներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը, որոնք զուտ դատողություններ են եղել։
Հարակից հրապարակումներ`
- Այս թմբուկը բերել եմ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը․ Միհրան Պողոսյան
- Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման հետ․ Երեմ Սարգսյան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով