Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը ոչ այնքան վտանգավոր է վարակվածների առողջության համար, որքան SARS-CoV-2-ի նախորդ տեսակները, մահացության նվազումը հարաբերվում է վիրուսի «կենսաբանական էության» հետ, հայտարարել Է բելգիացի վիրուսաբան, KU Leuven համալսարանի դասախոս Մարկ Վան Ռանստը:
«Օմիկրոն»-ը շատ ավելի վարակիչ է, բայց շատ ավելի քիչ վտանգավոր և մահացու»,- Վան Ռանստի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գիտնականը նշել է, որ կոլեկտիվ իմունիտետի բարձրացմամբ, որը պայմանավորված է պաստվաստմամբ կամ COVID-19-հիվանդացությամբ, «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն։
Մասնագետը նաև նշել է, որ կորոնավիրուսի նոր շտամների առաջացման հավանականությունը դեռևս մեծ է:
Փորձագետը պարզաբանել է, որ բարձր մահացությունը «ձեռնտու չէ հենց «օմիկրոնին»», քանի որ մահը զրկում է վիրուսին տարածման բնական գործիքից։
«Վիրուսի «բանականությունը» ենթադրում է, որ այն չպետք է հանգեցնի մահվան», - ասել է Վան Ռանստը ՝ հավելելով, որ առաջիկա ամիսներին եվրոպական պետությունների մեծ մասը կարող է վերացնել բոլոր հակահամաճարակային սահմանափակումները։
Դանիան առաջին երկիրն է, որ փետրվարի 1-ից վերացրել է բոլոր սահմանափակումները։
Հարակից հրապարակումներ`
- «Ինչպե՞ս բնութագրել «Օմիկրոնը» երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները». պարզաբանում են ՀՀ ԱՆ-ից
- «Օմիկրոնով» վարակվելիությունը երիտասարդների շրջանում ավելի բարձր է. Արմեն Նազարյան
- «Օմիկրոնի» անսովոր ախտանիշները
- Որոնք են «Օմիկրոն»-ի նոր տեսակի ախտանիշները
- «Օմիկրոն»-ի արագ տարածման պատճառով համաճարակաբանները տարեց բնակչությանը կոչ են անում ստանալ խթանիչ դոզա
- Որոնք են կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց մոտ «Օմիկրոն»-ի հինգ ախտանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան