Հնարավոր են պարացետամոլի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ. ԱՆ
Կորոնավիրուսային իրավիճակով, ինչպես նաև գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված, աշխարհում, այդ թվում Հայաստանում բուժման ժամանակ լայնորեն կիրառվում են պարացետամոլ պարունակող մի շարք դեղեր։ Հնարավոր են որոշ առաջնային ընտրության դեղերի պահանջարկի-առաջարկի կարճաժամկետ տատանումներ, որոնք արագ շտկվում են: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարութունից։
«Այդուհանդերձ, վերջին 2 ամսվա ընթացքում առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է 437714 տուփ (4 496 488 դեղահատ) 500 մգ պարացետամոլ պարունակող մի շարք դեղերի ներմուծման թույլտվություն: Առաջիկայում կավարտվի 127 300 տուփ (1273 000 դեղահատ) պարացետամոլ պարունակող դեղերի մաքսազերծման գործընթացը, ևս 500 հազար դեղահաբ պարացետամոլ է իրացնելու «Արփիմեդ» դեղագործական ընկերությունը։
Միաժամանակ, մարդասիրական օգնությամբ ստացված պարացետամոլ 325 մգ՝ 21240 քանակությամբ և 500 մգ՝ 197284 քանակությամբ, դեղահաբեր են հատկացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին:
Ի դեպ, նման իրավիճակներում կարող են կիրառվել դեղատներում առկա պարացետամոլի համակցություններ և համարժեք այլ դեղեր՝ խորհրդակցելով բժշկի կամ դեղագետի հետ»,- նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- 04.02.2022. Կորոնավիրուսի 4192 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- Վիրուսաբան․ «Օմիկրոն»-ը կարող է դառնալ գրիպի նման սեզոնային հիվանդություն
- Հոսպիտալացված քաղաքացիների 80%-ի մոտ հենց «օմիկրոն» շտամն է. Անահիտ Ավանեսյան
- Չտալ երեխային ասպիրին՝ որպես ջերմիջեցնող միջոց, Ռեյի համախտանիշի առաջացման բարձր ռիսկի պատճառով. մանկաբույժ