Բախշիյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Դավիթ Արղամանյանին՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանները նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննությանը երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։ Լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպաններից Երեմ Սարգայանը։
«Հիմնավորել ենք հետևյալ կերպ. բազմաթիվ ԶԼՄ-ների հրապարակումներ ենք ներկայացրել, որոնցում շատ ուղիղ կասկածներ, կարծիքներ կան, որ Բորիս Բախշիյանին պատժում են իշխանությունները նրա համար, որ կալանքից ազատ է արձակել Քաջարանի համայնքապետ Փարաազյանին, Գորիսի փոխհամայնքապետ Հովսեփյանին, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։ Այս գործերն իշխանության հետաքրքրության ոլորտում են։
Բացի այդ՝ Դավիթ Արղամանյանը հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրավախորհրդատուն, եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, ունի իշխանական ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերություններ, մշտապես հրապարակային հայտարարություններ է արել «ֆեյսբուքում»՝ ցույց տալով իր քաղաքական հայացքները։ Հիմա այս տրամաբանության մեջ ասել, որ պատահականություն է՝ բոլոր դատավորներից հենց Դավիթ Արղամանյանին տվեցին այս գործը քննել, միամտություն կլինի։ Եթե այդպես էլ չի, առնվազն օբյեկտիվ կասկածներ կան, որ հատուկ է տրվել»,- նշեց պաշտպանը։
Ըստ նրա, այս իրավիճակում օբյեկտիվ կասկածներ կան, որ կարող է դատավորը կաշկանդաված է, իր կանխակալ վերաբերմունքն ունի, հետևաբար Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն ինքը պետք է անմիջապես ինքնաբացարկ հայտնի։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 14։00-ին, իսկ խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի 16։00-ին։
Հիշեցնենք, որ երեկ Բորիս Բախշիյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Այդ միջնորդությունը մերժվել է։
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։
Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։
Երեկ լրագրողների հետ զրույցում դատավոր Բախշիյանն ասել էր. «Ես կարծում եմ, որ իմ նկատմամբ այժմ իրականացվող գործընթացները զուտ, բացառապես, ուղիղ միջամտություն է իմ՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Արղամանյանը կշարունակի քննել դատավոր Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը
- Բորիս Բախշիյանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել. Պաշտպան
- Բախշիյան. Իմ նկատմամբ իրականացվող գործընթացները ուղիղ միջամտություն են իմ՝ դատավորի լիազորությունների իրականացմանը
- Սյունիքի դատավորներն ակնկալում են Բ. Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի պահպանում
- Երեմ Սարգսյան. 2 օր է ԲԴԽ-ԱԱԾ-գործակալական ցանց-Արղամանյան-դատախազություն օպերացիա է տեղի ունենում դատավոր Բախշիյանի գործով
- Պատժում են Բախշիյանին, սակայն պատժի իրական հասցեատերը արժանապատվություն ունեցող բոլոր դատավորներն են. Ղազինյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են
- Դատավոր Բախշիյանի նկատմամբ կալանավորման միջնորդության վերաբերյալ նիստը՝ վաղը ժամը 18:00-ին
- Էրիկ Ալեքսանյանը խորհուրդ է տալիս դատախազներին դատավոր Բախշիյանի նիստից առաջ ընթերցել հռոմեական իրավունքի մասին գիրքը
- Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է թմբուկահար դատավորը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան