Պեկինի Ազգային մարզադաշտում վառվել է 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակը
Չինաստանի մայրաքաղաքում կայացել է ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որը կավարտվի փետրվարի 20-ին, գրում է ՏԱՍՍ-ը։
Օլիմպիական խաղերում մարզիկները կպայքարեն 109 մրցանակի համար:
Նշվում է, որ յոթ ջահակիրներ վեց ջահ տարել են մարզադաշտ։ Ջահակիրները բոլորը չինացի մարզիկներն են, որոնք ծնվել են 1950-ականներից մինչև 2000-ականներն ընկած ժամանակահատվածում։
Կազմակերպիչների մտահղացմամբ՝ այս գաղափարը մարմնավորում է ձմեռային սպորտի ավանդույթների շարունակականությունը սերնդեսերունդ: Վերջին ջահը, որը բարձրացել է մարզադաշտի կամարների տակ ձյան փաթիլի կերպարանքով, կիսել են 20-ամյա դահուկորդ Դինգիեր Իլամուջանգը և 21-ամյա Չժաո Ցզյավենը, որը մասնագիտացած է Nordic Combined-ում:
Օլիմպիական խաղերի կրակը վառվել է Հին Օլիմպիայում 2021 թվականի հոկտեմբերի 18-ին և երկու օր անց հասցվել է Պեկին։ Համաճարակի պատճառով զգալիորեն կրճատվել է փոխանցավազքի երթուղին և տևողությունը։ Չինաստանի մայրաքաղաքում օլիմպիական կրակի փոխանցումավազքը մեկնարկել է փետրվարի 2-ին Օլիմպիական այգում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան