Պուտինը և Սի Ցզինպինը միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մուտք գործելու մասին հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ միջազգային հարաբերությունների նոր դարաշրջան մուտք գործելու և համաշխարհային կայուն զարգացման վերաբերյալ, հայտնում է Կրեմլը։
«Կողմերը միասնական են հասկանալու, որ ժողովրդավարությունը համամարդկային արժեք է, այլ ոչ թե առանձին պետությունների արտոնություն, դրա առաջխաղացումն ու պաշտպանությունը համաշխարհային հանրության ընդհանուր խնդիրն է»,- ասված է տեքստում:
Հայտարարության մի մասը նվիրված է միջազգային իրադրությանը։ Տեքստում ընդգծվում է, որ ոչ մի երկիր չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունը ողջ աշխարհի անվտանգությունից մեկուսացած և այլոց անվտանգության հաշվին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան