Ռուսական վեց ռազմանավերից բաղկացած ջոկատը ժամանել է Սիրիա
Ռուսաստանի ռազմածովային ուժերի վեց խոշոր դեսանտային նավ է ժամանել սիրիական Տարտուս նավահանգիստ: Հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
«Հյուսիսային և Բալթյան նավատորմի դեսանտային նավերի ջոկատը, որը բաղկացած է վեց՝ «Պյոտր Մորգունով», «Գեորգի պոբեդանօսեց» ,«Օլենգորսկի գորնյակ», «Կորոլև», «Մինսկ» և «Կալինինգրադ» մեծ դեսանտային նավերից՝ ավարտել է անցումը Եվրոպայի շուրջ և ժամանել է Միջերկրական ծովի արևելյան մաս՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զորավարժությունների շրջանակներում, որոնք անցկացվում են ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովի հսկողության ներքո: Անցման ընդհանուր երկարությունը կազմել է ավելի քան 6000 ծովային մղոն»,-ասվում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այս պահին նավերը գտնվում են Տարտուս նավահանգստի մուտքի մոտ և համալրում են վառելիքի, ջրի և սննդի պաշարները։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան