Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 17 հազար 798 մարդ
Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հիվանդանոցներ են տեղափոխվել COVID-19-ով վարակված գրեթե 17,8 հազար հիվանդ, իսկ վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 168 հազարը։ Այս մասին նշում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով օպերատիվ շտաբի տվյալներին։
«Մեկ օրում հոսպիտալացումների թիվը կազմել է 17 798 մարդ և նախորդ օրերի համեմատությամբ ավելացել է 0,03 տոկոսով», - ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նախօրեին եղել է 17 792 հոսպիտալացվածլ։ Ցուցանիշի աճ է գրանցվել 44 մարզում, նվազում՝ 41-ում: «Օմիկրոն» շտամն էլ գրանցվել է 83 մարզում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում վերջին մեկ օրում COVID-19-ով 14 հազար հիվանդ է հոսպիտալացվել
- Ռուսաստանում՝ կորոնավիրուսի նոր ռեկորդներ․ 52.3%-ի մոտ՝ «Դելտա», 47.7%-ի մոտ՝ «Օմիկրոն»