«Հրապարակ». Արմեն Կոտոլյանը, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար, Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը մոլի իմքայլական է, բայց անկուսակցական է։ Երեք տարի է՝ նա, օգտվելով ՔՊ-ի բարիքներից, չի անդամագրվել կուսակցությանը։
Առաջարկ կամ պահանջ չի՞ եղել, որ դառնաք ՔՊ անդամ։ Ասաց՝ ո՛չ առաջարկել են, ո՛չ էլ պահանջել։ Իսկ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել։ «Առաջացել է»։ Ե՞վ։ «Եվ… էդ հարցը չեմ մեկնաբանի… Դեռ դիմում չեմ գրել, բայց առաջիկայում կտեսնենք՝ ոնց կստացվի»։ Հիշեցրինք, որ Հայկ Մարությանն էլ էր անկուսակցական, հետո դարձավ ՔՊ անդամ, իսկ պատերազմից հետո դուրս եկավ։ «Դե, դրա համար մարդ պետք ա ստաբիլ լինի։ Եթե ես իմ քայլն անեմ, վերջնական եմ անելու»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան