Թուրքիան վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության «Շուշիի հռչակագիրը»
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը»։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Ավելի վաղ Միլի Մեջլիսը (Ադրբեջանի խորհրդարանը) հաստատել էր Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ներկայացված «Շուշիի հռչակագիրը» բարձր էր գնահատվել և ներկայացվել խորհրդարանի քննարկմանը որպես պատմականորեն կարևոր փաստաթուղթ։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է եղել 266 պատգամավոր։
2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի տեքստում մասնավորապես նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Հռչակագրում նաև ասվում է, որ «կողմերը կշարունակեն երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան»։
Հարակից հրապարակումներ`
- Հարցվածների 90% Թուրքիան և 77% Ադրբեջանը համարում են ՀՀ համար գլխավոր քաղաքական սպառնալիք ներկայացնող երկրներ
- Վալերի Բուայե. Ադրբեջան և Թուրքիա. Ահա թե ինչ էի ուզում հիշել այսօր առավոտյան
- Թուրքիան և Ադրբեջանը շարունակելու են ճնշում գործադրել Հայաստանի թույլ իշխանությունների վրա. Գեղամ Նազարյան
- Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում՝ Իրանի զորքերի տեղաշարժից հետո
- Թուրքիան և Ադրբեջանը աֆղան ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու գործընթացում են․ IRC
- Վարուժան Գեղամյան. Թուրքիան և Ադրբեջանը խաղաղությունը պատկերացնում են առանց Հայաստանի
- Թուրքիան և Ադրբեջանը կարող են ստեղծել համատեղ թյուրքական բանակ. Շենթոփ
- Թուրքիան և Ադրբեջանը ամեն ինչ անում են ռեգիոնում ռուսական գործոնը նվազեցնելու, թուրքական օրակարգը առաջ մղելու համար. Աբրահամյան
- Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել