Մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի՝ արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին, ասելով. «Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն»:
Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:
Հ.Գ. մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի. արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պիտի ընտրվեր մի իշխանություն, որի համար Շուշին դժգույն էր և դժբախտ. Լիլիթ Գալստյան
- Ըստ Արցախը թշնամուն նվիրած տգետի «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք է», իսկ ըստ Ալիևի՝ «Շուշին՝ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքն է»
- Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան